ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Էմանուել Մակրոնը` Պուտինի նոր ընդդիմախոս Եվրոպայում

Էմանուել Մակրոնը` Պուտինի նոր ընդդիմախոս Եվրոպայում
07.04.2018 | 10:22

Ռուսաստանի հետ վերջին կոնֆլիկտում Ֆրանսիայի նախագահն իրեն դրսևորեց «գիշատչի» դերում` գրում է Ուլրիխ Շպեկը Neue Zeurcher Zeitung-ում:

Եվրոպայում Վլադիմիր Պուտինը նոր ընդդիմախոս ունի` Էմանուել Մակրոնը: Եթե 2014-ին Գերմանիանի կանցլեր Անգելա Մերկելը հարկադրված էր քայլ առ քայլ զգուշորեն համոզել Ֆրանսուա Օլանդին, որ անհրաժեշտ է կոշտ պատասխան Ուկրաինայում ռուսական ագրեսիային, Սկրիպալների թունավորման դեպքում ԵՄ համաժողովում Ֆրանսիայի նախագահն էր պահանջում միանշանակ մեսիջ ուղարկել Մոսկվա: Ի տարբերություն Մերկելի` Մակրոնը չշնորհավորեց Պուտինի վերընտրությունը, այլ սահմանափակվեց «երկրի մոդեռնացման գործում հաջողություններ մաղթելով քաղաքական, սոցիալական, տնտեսական ու ժողովրդավարական առումով»: Հիմա եվրոպական երեք տերությունները միասնական դիրքորոշում ունեն Ռուսաստանի հարցում: Մեծ Բրիտանիան թիկունքն է դարձնում Ռուսաստանին, իսկ Մակրոնն ընտրում է երկակի մարտավարություն` և կոշտություն, և ներգրավվածություն: Փարիզը չբեկանեց Մակրոնի մայիսյան ացը Սանկտ Պետերբուրգ: Ֆրանսիայի նախագահը մի քանի նպատակներ ունի` նախ նրա ծրագիրն իրոք բավականին լիբերալ է` նա վստահ է, որ ժողովրդավարության ու շուկայական տնտեսության ամրապնդումը բխում է Ֆրանսիայի շահերից: Երկրորդ` Մակրոնը մտադիր է ամրապնդել Ֆրանսիայի միջազգային դերը` դիրքերը հավասարեցնելով Գերմանիայի կանցլերի հետ: Մի կողմից Մակրոնն ուզում է Պուտինին ցույց տալ, որ արևմտյան տարածքում չի կարող անել ինչ ցանկանում է, նա չի մոռացել ու չի ներել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին Մոսկվայի միջամտության փորձերը: Մյուս կողմից` երկխոսության Փարիզի պատրաստակամությունը կոչված է վեր հանել համագործակցության հնարավորությունները նախևառաջ Մերձավոր Արևելքում, որտեղ Ռուսաստանն այսօր թելադրող է: Կանցլեր Մերկելի համար Մակրոնի երկակի ռազմավարությունը մեծ աջակցություն է` որքան վճռական է Մակրոնը խաղում «գիշատչի» դերը, այնքան հեշտանում է Մերկելի «աղավնու» դերը` միջնորդական գործառնությունների: Այդ դերը գերմանացիների մեծամասնության սրտով է` նրանք ուզում են կոնֆլիկտից խուսափել Ռուսաստանի հետ, որ նախկին պես ընկալվում է իբրև սպառնալիք:

Ուլրիխ Շպեկ, Neue Zürcher Zeitung


Հ.Գ. Ֆրանսիայի նախագահը բնավ էլ Պուտինի նոր ընդդիմախոսը չէ և նման խնդիր իր առաջ չի դրել` նա շատ ավելի գլոբալ նպատակ ունի` նախ Ֆրանսիային վերադարձնել աշխարհաքաղաքական խաղացողի դերը, հետո` վերակառուցել Եվրամիությունը: Իսկ այդ գործընթացներում նա կամա-ակամա շփվելու է ՌԴ նախագահի հետ ու փորձելու է վերանայել նաև ՌԴ-ԵՄ հարաբերությունները: Չի բացառվում, որ Մակրոնը հաջողության դեպքում ի վերջո բախվի Անգելա Մերկելի հետ, որ համարվում է ԵՄ առաջին ջութակը, ավելի ճիշտ` ջութակահարուհին` շնորհիվ Գերմանիայի տնտեսական ցուցանիշների:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3112

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ